top of page
Search

վերջին մի քանի տարիներին փոքր հէկաշինության ծավալները հասել են ահագնացող ծավալների:

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Jan 30, 2020
  • 1 min read

2007-2008 թվականներին Արցախում սկսեց թափ առնել փոքր հէկերի շինարարությունը: Դա, իհարկե, էներգետիկ անվտանգության տեսակետից ողջունելի քայլ էր: Սակայն վերջին մի քանի տարիներին փոքր հէկաշինության ծավալները հասել են ահագնացող ծավալների: Թեև գոյություն ունեն շինարարական նորմեր, որոնք թույլ են տալիս խուսափել գետերի և դրանց շուրջ ձևավորված էկոհամակարգերի ոչնչացումից, սակայն արցախյան փոքր հէկերը կառուցվել են առանց դրանց հաշվի առնման և շատ գետերի դեպքում ջրօգտագործումը հասնում է 100%-ի: Արցախի գետերի արդեն 160 կմ-ից ավելին հոսում է խողովակներով: Արցախի կարևոր ջրային զարկերակներից Հակարին, Աղավնոն, Լևը ևն արդեն գրեթե ցամաքած են: Նույն ճակատագիրն է սպառնում նաև Տրտուին (Թարթառ):

Քարվաճառի շրջանում հէկերի շինարարության դեմ բողոքներն սկսվել են մոտ մեկ տարի առաջ: Նոր Վերիշեն գյուղում բնակիչների մեծամասնությունը փորձել է հէկի կառուցումը կասեցնել ճանապարհ փակելու միջոցով, սակայն կազմակերպվածության պակասի պատճառով ցույցն արագ մարել է:

Սույն թվականի հունվարի 21֊ին Քարվաճառ քաղաքի բնակիչ քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը հայտարարել է, որ ի նշան հէկերի կառուցման դեմ իր բողոքի հայտարարում է հացադուլ: Նա հայտարարել է, թե կդադարեցնի հացադուլը միայն, եթե դադարեցվի հէկերի շինարարությունը և ստեղծվի անաչառ մանագիտական հանձնաժողով՝ հէկերի ներկա աշխատանքներն ուսումնասիրելու համար: Դա ունեցել է կայծի էֆեկտ և հաջորդ օրը քաղաքի դպրոցականները հայտարարել են դասադուլ սկսելու մասին, սակայն Քանանյանի հորդորով հետաձգել են այն:

Հունվարի 29-ից դպրոցականները հայտարարել են անժամկետ դասադուլ և փաստացի դասերին չեն հաճախում։

Թեև Արցախի կառավարությունը համաձայնվել է դադարեցնել շինարարական աշխատանքները, սակայն շինարարական տեխնիկան չի լքել շինհրապարակը: Հարցը մնում է չլուծված։

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page