Նոր կորոնավիրուսը հայտնվել է Նյու Յորքում Եվրոպայից, ոչ թե Չինաստանից. Էնդրյու Կուոմո
- irakan lurer
- Apr 25, 2020
- 1 min read

Նոր կորոնավիրուսը հայտնվել է Նյու Յորքում Եվրոպայից, այլ ոչ Չինաստանից: Այդ մասին հայտարարել է նահանգապետ Էնդրյու Կուոմոն՝ հավելելով, որ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած ուղեւորությունների արգելքները չափազանց ուշացած էին վիրուսի տարածումը կանգնեցնելու համար:
Նրա խոսքով՝ Հյուսիս-Արեւելյան համալսարանից հետազոտողները հաշվել են, որ Նյու Յորքի ավելի քան 10 000 բնակիչներ կարող էին վարակվել այդ հիվանդությամբ այն պահին, երբ մարտի 1-ին հաստատվել էր հիվանդության առաջին դեպքը: Նա համարում է, որ Իտալիան է հավանական աղբյուրը:
Նահանգապետը նշել է, որ Թրամփը կարգադրել էր չեղարկել ուղեւորությունները դեպի Չինաստան եւ հակառակ ուղղությամբ փետրվարի 2-ին, սակայն դեպի Եվրոպա ուղեւորությունները որոշել էր սահմանափակել մարտին: Այդ ժամանակ վիրուսն արդեն լայն տարածում էր գտել Միացյալ Նահանգներում:
Comments