top of page
Search

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 80 000-ը

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Apr 26, 2020
  • 1 min read

Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է հիվանդության 6361 նոր դեպք 83 շրջաններում, հայտնել է COVID-19-ի դեմ պայքարում օպերատիվ շտաբը։ Դա մեկ օրվա ընթացքում առավելագույն աճն է։ Նախօրեին վարակվածների թիվն ավելացել է 5966-ով։ Ընդհանուր առմամբ գրանցված է հիվանդությամբ վարակման 80 949 դեպք, հաղորդում է «Կոմերսանտ»-ը։

Մեկ օրվա ընթացքում մահացել է 66 մարդ, նույն թվով մահվան դեպքեր են գրանցվել դրանից մեկ օր առաջ։  COVID-19-ի հետեւանքով մահացածների ընդհանուր թիվը կազմել է 747 մարդ։ Վերջին օրվա ընթացքում առողջացել է 517 մարդ, դուրս գրված պացիենտների թիվը հասել է 6767-ին։

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page