top of page
Search

Օրենքով վերանայվելու է կուսակցությունների ֆինանսավորման կարգը․ Տիգրան Ավինյան

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Feb 13, 2020
  • 1 min read

Կառավարության այսօրվա նիստին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ  այս պահին ընթանում են լայնաֆորմատ քննարկումներ «Կուսակցությունների մասին» օրենքի վերաբերյալ։

«Օրենքով վերանայվելու է կուսակցությունների ֆինանսավորման կարգը: Կարծում եմ՝ այն ժամանակներն անցել են, երբ կուսակցական գործունեությունը վատ կամ նեգատիվ երևույթների հետ էր կապվում»,- ասաց նա։

Փոխվարչապետը  նշեց, որ օրենքի փոփոխություններով պետք է խթանենք, որ երիտասարդները ունենան ցանկություն զբաղվել կուսակցական, քաղաքական գործունեությամբ, որովհետև քաղաքական կայունության ու պետականության համար կարևոր է, որ կուսակցությունները կայանան, զարգանան։

 
 
 

Comentários


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page