top of page
Search

Օպտիմալացվող և փակվող բուժկենտրոններն առաջիկայում կհանվեն վաճառքի

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Mar 13, 2020
  • 1 min read

Կառավարությունը մտադիր է փոփոխություն կատարել պետական գույքի մասնավորեցման 2017-20 թվականների ծրագրում: Նպատակը առողջապահական հիմնարկների մասնավորեցման գործընթացն ավելի պարզեցնելն ու նախապես սահմանված հատուկ պահանջները վերացնելն է, ըստ որի մասնվորեցումից հետո առողջապահայական ուղղվածությունը պետք է պահպանել: Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ մասնավորեցման ենթակա առողջապահական ընկերությունների հիմնական ուղղության պահպանման պարտադիր պահանջը սահմանվում է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրիմասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն: Ընդ որում վերը նշված հոդվածի համաձայն՝ առանց առողջապահական այս կամ այն ոլորտի ծառայությունների մատուցման որակը, ծավալները և նման ծառայությունների բավարարման մակարդակն ու զարգացման հեռանկարները հաշվի առնելու, առողջապահական ընկերության գործունեության հիմնական ուղղության պահպանումը պարտադիր է ընկերության ամբողջ գործունեության ընթացքում, անկախ սեփականատիրոջ փոփոխությունից: <<Նման, միանշանակ և վերացական մոտեցումը կարող է լուրջ խոչընդոտներ ստեղծել, առողջապահական հիմնարկների հետագա գործունեության ճանապարհին>>,- նշվում է որոշմանը կից հիմնավորման մեջ: Ներկայացված նախագծով առաջարկվում է հիմնական ուղղության պահպանման և դրա ժամկետների սահմանման լիազորությունները վերապահել ՀՀ կառավարությանը: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, ելնելով առկա վիճակից, առողջապահության ոլորտում տարվող քաղաքականությունից, ինչպես նաև ընկերությունների համարազատգործունեություն ծավալելու համար նաև պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունից կառավարությունը կսահմանի հիմնական ուղղության պահպանման նպատակահարմարությունը և ժամկետները: Սա նշանակում է, որ մեկը մյուսից հետո օպտիմալացվող և փակվող բուժկենտրոններն առաջիկայում կհանվեն վաճառքի և հետագայում կդառնան տարատեսակ այլ օբյեկտներ: Առողջապահական պրոֆիլի պահպանումը նախկին իշխանությունները համարում էին պարտադիր, հեղափոխականները նոր չափանիշ են որդեգրել` իրենց բուժհիմնարկներ պետք չեն:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page