top of page
Search

Քոչարյանին ազատ արձակելու հայտարարության տակ չեմ ստորագրել. Էրիկը՝ իր համերգի չեղարկման մասին

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Jan 9, 2020
  • 1 min read

Քոչարյանին ազատ արձակելու հայտարարության տակ չեմ ստորագրել. Էրիկը՝ Լոս Անջելեսում իր համերգի չեղարկման լուրերի մասին:

«Ի՞նչ համերգի մասին է խոսքը, ես համերգ չեմ ունեցել, առաջին անգամ Ձեզանից եմ լսում այս տեղեկության մասին»,- Asekose.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Էրիկ Կարապետյանը համացանցում երեկվանից շրջանառվող այն լուրերին, ըստ որոնց՝ երգչի համերգը Լոս Անջելեսում չեղյալ է համարվել, հանդիսատեսը որոշել է վերադարձնել գնված տոմսերն այն պատճառով, որ Էրիկ Կարապետյանը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջին տվել էր իր ստորագրությունը:

«Քաղաքականության հետ կապ չունեմ: Ես չեմ ստորագրել և այդ մասին բազմիցս եմ ասել: Ես մարդկանց կոչ եմ անում զգոն լինել, տարանջատել սուտ լուրը ճիշտ լուրից»:

Հիշեցնենք, որ տարեվերջին 60 մշակութային գործիչներ հայտարարություն էին տարածել՝ պահանջելով փոխել Ռոբերտ Քոչարյանի կալանքի խափանման միջոցը և նրան ազատ արձակել:

Նշենք, որ երգիչ Էրիկ Կարապետյանի անունը ևս ներառված էր այդ ցանկում:

 
 
 

Commentaires


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page