Քոչարյանը միշտ կատարում է իր խոստումը. Սեյրան Օհանյան
- irakan lurer
- Nov 6, 2019
- 1 min read

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին Սեյրան Օհանյանը հանդես եկավ հայտարարությամբ:
«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այժմ անհավասար պայմաններում է գտնվում: Մեծ հարգանք տածելով այս դահլիճում նմստած մարդկանց նկատամամբ, ովքեր կորցրել են իրենց հարազատներին՝ պետք է ասեմ, որ այդ հոդվածի քննարկումը կապ չունի տուժողների հետ:
Եթե խոսում ենք Մարտի 1-ի իրադարձությունների մասին, ապա պետք է փատել, որ այն հենված է ՀՀ երեք նախագահների գործողությունների վրա՝ մեկ նախագահն ընտրվել էր, մյուսը չէր ընդունում, իսկ երրորդը պետք է կարգուկանոն հաստատեր Հանրապետությունում և երկիրը փոխանցեր հաջորդ ընտրված նախագահին:
Ես հարգանք տածելով մյուս նախագահների նկատմամբ՝ պետք է ասեմ, որ Քոչարյանն անհավասար պայմաններում է գտնվում, իսկ շատերը կողքից նայում ու հրճվում են դրանով»,-ասաց Օհանյանը:
Սեյրան Օհանյանը նշեց, որ նույն հոդվածով անցնում են նաև ինքը, Խաչատուրովն ու Արմեն Գևորգյանը. «Երբ ես եղել եմ Արցախի ՊԲ հրամանատար, Ռոբերտ Քոչարյանի որևէ խոստում օդում չի մնացել: Դա ինձ համար հիմնավորում է, որ Քոչարյանը միշտ կատարում է իր խոստումը: Այս ընթացքում ո՛չ Քոչարյանը, ո՛չ Քոչարյանի հարազատները, ո՛չ օրինակ ես որևէ ճնշում չենք գործադրել որևէ մեկի վրա: Հաշվի առնելով այս ամենն ու անձնապես ճանաչելով Քոչարյանին՝ ես կողմ եմ պաշտոնական կողմի միջնորդությանը»:
Comentários