top of page
Search

ԵՍ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ՀԱՎԱՏԱԼ ԴՐԱՆ, ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆԱՄԵՏ Է․ ՏՈՆՈՅԱՆ

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Nov 4, 2019
  • 1 min read

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մինչև նախկին նախարար Սեյրան Օհանյանին Սահմանադրական կարգի տապալման համար մեղադրանք առաջադրելը, հայտարարել էր՝ չի հավատում, որ Օհանյանը կարող էր պետության դեմ որևէ քայլ անել։ Այսօր լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչ կարող է ասել այսօր Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ, ինչին ի պատասխան՝  Տոնոյանն ասաց․ «Քանի որ նախաքննություն է իրականացվում՝ բամզակողմանի, ես իրավունք չունեմ որևիցե իմ էմոցիոնալ կամ իմ անձնական կարծիքը հայտնել՝ որպես պաշտոնյա։ Երբ որ պաշտոնյա չլինեմ, կհայտնեմ»։

Հարցին՝ ի՞նչ է կարծում, Սեյրան Օհանյանը կարո՞ղ էր այնպիսի բան անել, որը չէր բխի պետության շահերից, Դավիթ Տոնոյանն ասաց․ «Ես չեմ ուզում հավատալ դրան»։

Հարցին՝ Սեյրան Օհանյանն իր համար պետականամե՞տ գործիչ է, Տոնոյանն ասաց․ «Այո»։

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page