ՓՈԽՆԱԽԱՐԱՐ․«ԳԻՇԵՐԸ 4-ԻՆ, ՀԱՐԵՒԱՆՆԵՐԻՍ ԱՆԴՈՐՐԸ ԽԱԽՏԵԼՈՎ, ԱՆՏԱՆԵԼԻ ԲԱՐՁՐ ԼՍՈՒՄ ԵՄ ՀԱՅԿ ՍՏՎԵՐԻ ԵՐԳԸ
- irakan lurer
- Mar 10, 2020
- 1 min read

Արդարադատության նախարարությունում մի մանուկ փոխնախարար կա, անունը՝ Վահե Դանիելյան։ Այս երիտասարդը երեկ գիշերը մանկական հրճվանքով հետևյալ գրառումն է կատարել՝ փորձելով այդպիսով «Այո» քարոզել։
«Գիշերը ժամը 4-ին դինամիկներով, հարևաններիս անդորրը խախտելով, անտանելի բարձր լսում եմ Հայկ Ստվերի «Ասում եմ ԱՅՈ» երգը, մեկ էլ հարևաններս զանգում են, թե մի քիչ ձայնը բարձրացրու) #Հանրաքվեինայո»,-գրել է փոխնախարարը։
Այն, որ նման փոխնախարար գոյություն ուներ ԱՆ-ում, իմացանք այս գրառումից։ Բայց այն, որ պետական բարձրաստիճան պաշտոնյան կարող է այսչափ մանկամիտ լինել, սա էլ իմացանք դարձյալ այս գրառումից։ Ընդ որում, այստեղ խոսքը ոչ միայն մանկամտության ու անլրջության, այլև արդարադատության փոխնախարարի կողմից օրենքների կոպիտ խախտման, քաղաքացիների անդորրը խաթարելու և իր արածից հրճվելու դեպքի հետ գործ ունենք։ Ինչ խոսք, ծանր դեպք է, ընդհուպ կարղ է հասնել անմեղսունակության, երբ մարդ չի գիտակցում իր արարքի վնասակարությունը, ավելին՝ մի բան էլ հրճվում է դրանով։ Ահա այսպիսին են «նոր Հայաստանի» պաշտոնյաները։ Ու նրանք այս խելքով երկիր են ղեկավարում։
Commentaires