top of page
Search

Փետրվարի 1-ից 49 համարի երթուղին կսպասարկվի ավտոբուսներով

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Feb 1, 2020
  • 1 min read

Փետրվարի 1-ից կդադարեցվի 49 համարի երթուղու գործունեությունը: Երթուղին սպասարկող մասնավոր ընկերությունը դուրս է գալիս ցանցից: Երեւանի քաղաքապետարանը պայմանավորվածություն է ձեռք բերել մեկ այլ մասնավոր կազմակերպության՝ «Բասլենդ» ՍՊԸ-ի հետ, որը ժամանակավորապես կսպասարկի 49 համարի երթուղին: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«49 համարի երթուղին սպասարկող ընկերությունը, կարգի համաձայն, 50 օր առաջ զգուշացրել է գործունեությունը դադարեցնելու մասին: Փետրվարի 1-ից նա կարող է ավտոմատ կերպով հրաժարվել: Գազելներին կփոխարինի երեք ավտոբուս»,- ասաց Կարապետյանը:

49 համարի երթուղին սպասարկող ավտոբուսները սկզբնական շրջանում 3-ը կլինեն՝ «ՄԱՆ» մակնիշի (2 հատ) եւ «Մերսեդես Բենց» մակնիշի (1 հատ): Ավտոբուսները նոր չեն:

Հակոբ Կարապետյանը նաեւ հայտնեց, որ եւս 7 ավտոբուս Հայաստան կհասնի առաջիկա օրերին, որոնք դարձյալ կսպասարկեն նույն երթուղին: «Ըստ էության՝ ավելի բարվոք սպասարկում կիրականացվի, քան եղել է մինչեւ այս: Սա, իհարկե, կլինի փորձնական ուղեւորափոխադրում, որովհետեւ առանց մրցույթի է»,- ասաց խոսնակը:

49 համարի երթուղայինի տրանսպորտային ուղեգիծն է՝ Շենգավիթի 11-րդ -9-րդ -Տարոնցու փողոցներ - Բագրատունյաց պողոտա -Գարեգին Նժդեհի հրապարակ -Գարեգին Նժդեհի փող-ներ - Արցախի -Տիգրան Մեծի պող-ներ - Խանջյանի փողոց -Սայաթ-Նովայի պողոտա - Չարենցի -Կորյունի փող-ներ -Մեսրոպ Մաշտոցի -Մարշալ Բաղրամյանի պող-ներ -Կասյանի փողոց -Կոմիտասի պողոտա (շրջադարձ) -Հակոբ Հակոբյանի -Արամ Խաչատրյանի -Ռիգայի փող-ներ -Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարան:

Հետադարձը` նույնը մինչեւ Կորյունի -Նալբանդյան -Խանջյան փողոցներ -շարունակությունը՝ նույն ուղեգծով:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page