ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ԿՈՆՍՈԼԻԴԱՑԻԱ
- irakan lurer
- Nov 18, 2019
- 1 min read

Մեր հարևան Վրաստանում երեկվանից սկսվել են ընդդիմության շուրջօրյա ցույցերը՝ կապված երկրում սահամանադրական ռեֆորմների տապալման հետ:
Շուրջ 20 ընդդիմադիր քաղաքական միավորներ երեկվանից շրջափակել են խորհրդարանի մուտքերը: Քաղաքական ուժերի պահանջը ուղղված է հաջորդ խորհրդարանական ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկացնելուն: Ակնհայտ է, որ Վրաստանում սկսվել է քաղաքական ճգնաժամ և վերստին խոսել ընդդիմության ու իշխանության միջև կոնսենսուսի մասին, գոնե այս պահին ավելորդ է:
Վրաստանում սկսված բողոքի ակցիաները իրենց ազդեցությունը կարող են ունենալ ոչ միայն հայ-վրացական հարաբերությունների վրա, այլև տարածաշրջանում կարող են տրանսֆորմացիաների հիմք հանդիսանալ:
Ի՞նչ պետք է անենք մենք. սա շատ կարևոր գործընթաց է, որին պետք է ադեկվատ գնահատական տան մեր ներքաղաքական համակարգի քաղաքական կազմակերպությունները: Վրաստանում տեղի է ունենում քաղաքական ուժերի կոնսոլիդացիա, նույնական բանաձև ներհայաստանյան իրավիճակում տվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ կոնսենսուս -1:
Ընդդիմադիր առողջ ուժերի ու անհատների համախմբմամբ հասնել երկրում համակարգային բարեփոխումների:
Մեզանում այս պահին ընթանում է կոնսենսուս -1 վերակազմավորման գործընթաց, ստեղծվում են նոր ընդդիմադիր կուսակցություններ, տարբեր միավորներ բարձրաձայնում են երկրում ահագնացող վտանգավոր գործընթացների մասին՝ Արցախյան հարցից մինչև ավտորիտար համակարգի ձևավորումը:
Վրաստանում սկսված գործընթացները վկայություն են, որ Ռոբերտ Քոչարյանի տրված բանաձևը արդյունավետ էր, ու պրակտիկորեն հնարավոր է հասնել հաջողության: Կարծում եմ՝ հեռու չէ այն օրը, երբ Հայաստանում գործընթացները կզարգանան Քոչարյանի առաջարկած բանաձևի շրջանակներում, մնում է քաղաքական ուժերը նպաստեն՝ թափանիվն արագանա:
«Քաղաքացիական հարթակ» վերլուծական հասարական կազմակերպության նախագահ
Աղվան Պողոսյան
Comments