top of page
Search

Վրաստանի վարչապետն օրինական է համարել հանրահավաքի ցրումը խորհրդարանի մոտ

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Nov 19, 2019
  • 1 min read

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան օրինական է համարել հատուկ նշանակության ուժերի գործողությունները, որոնք նոյեմբերի 18-ին ցրել են խորհրդարանը պիկետող ընդդիմադիրներին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ կիրակի օրը տեղի է ունեցել ընդդիմադիրների, ոչ կառավարական եւ հասարակական կազմակերպությունների ու նրանց կողմնակիցների բազմահազարանոց հանրահավաքը: Ընդդիմադիրները պիկետել են խորհրդարանի շենքը, ավելի ուշ հատուկ նշանակության ուժերը ցրել են հանրահավաքը: Ինչպես հայտնել է Վրաստանի ՆԳ նախարարությունը, հանրահավաքի ցրման ընթացքում բերման է ենթարկվել 37 մարդ:

Տուժել է չորս մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան, որոնք հիվանդանոց են տեղափոխվել: Վարչապետի խոսքով՝ ոստիկանությունը գործել է օրենքի շրջանակում՝ նպատակ ունենալով դադարեցնել հանրահավաքի մասնակիցների անօրինական գործողությունները: Գախարիան հավելել է, որ ապակառուցողական գործողությունների կրկնվելու դեպքում իրավապահները կգործեն նույն կերպ: Մինչդեռ վրացական ընդդիմությունը մտադիր է շարունակել բողոքի ակցիաները Ռուսթավելիի պողոտայում:

Բողոքի շարժման ղեկավարները ծրագրում են նոյեմբերի 19-ին ակցիա կազմակերպել Թբիլիսիի քաղաքային դատարանի շենքի մոտ, որտեղ քննվելու է հետաքննության ընթացքում խափանման միջոցը նախօրյակին խորհրդարանի եւ Ռուսթավելիի պողոտայի ապաշրջափակման գործողության ընթացքում բերման ենթարկվածների նկատմամբ: Միավորված ընդդիմության հանրահավաքը պլանավորված է ժամը 19:00-ին խորհրդարանի շենքի մոտ:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page