top of page
Search

Վրաստանի վարչապետը կարգադրել Է կանգնեցնել գների աճը երկրում

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Nov 21, 2019
  • 1 min read

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան երկրի Ազգային բանկին կոչ Է արել օգտագործելու գոյություն ունեցող բոլոր միջոցները գների կայունացման համար: Այդ մասին Գախարիան հայտարարել Է կառավարության նոյեմբերի 21-ի նիստում:

Հոկտեմբերին գնաճի տարեկան մակարդակը կազմել Է 6,9 տոկոս՝ կանխատեսված 3 տոկոսի փոխարեն:

Պարենամթերքի գներն արդեն աճել են 13,5 տոկոսով: Փորձագետները գների աճը կապում են ազգային արժույթի արժեզրկման հետ: Կես տարում լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել Է մոտավորապես 10 տոկոսով:

«Ցանկանում եմ Ազգային բանկին կոչ անել՝ ակտիվորեն օգտագործելու բոլոր առկա միջոցները գների կայունացման եւ գնաճային տարգետացման (դրամավարկային քաղաքականության ռեժիմ, որի վերջնական նպատակը գների կայունությունն Է - խմբ.) ապահովման համար»,- հայտարարել Է Գախարիան

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page