top of page
Search

ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ՝ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ:

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Nov 5, 2019
  • 1 min read

Փորձագետ Մոդեստ Կոլերովը, անդրադառնալով ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի այցի ընթացքում ռուսական ռազմաբազան 2 անգամ հզորացնելու պայմանավորվածությանը, ասել էր՝ դա ընդամենը «ՀՀ ՊՆ-ի մակարդակով պայմանավորվածություն էր, մենք վախով սպասելու ենք՝ Փաշինյանը կաջակցի՞, թե՞ ոչ», քանզի նա ամեն րոպե կարող է որոշել եւ հանել ռազմաբազան։ Մենք հարցրինք վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին՝ Կոլերովի ասածն իրակա՞ն է։

«Հայաստանյան քաղաքականությունն իրականացնում է կառավարությունը` ի դեմս կառավարության ղեկավարի. սա է մեր պատասխանը»: Սոցցանցերում տրվող հարցը տվեցինք նաեւ՝ կառավարության որոշմամբ Փաշինյանին հատկացվել էր թիվ 3 առաձնատունը, առանց նոր որոշման՝ նա տեղափոխվել է թիվ 6 մասնաշենք։ «Վարչապետն իր «լայվում» մանրակրկիտ խոսել է այդ հարցերի վերաբերյալ, իսկ եթե ինչ-որ հարցեր էլ կան, կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ»: 

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page