top of page
Search

Վարչապետի խոսնակը՝ Մարիամ Փաշինյանի համար գնված մեքենայի մասին

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Dec 18, 2019
  • 1 min read

Վարչապետի խոսնակը՝ Մարիամ Փաշինյանի համար գնված մեքենայի մասին:

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է այն տեղեկությանը, ըստ որի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Մարիամ Փաշինյանի համար Կառավարությունն ամենագնաց մեքենա է գնել:

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն «Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին»:

Պետական պահպանության ծառայությունը հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման նպատակով, օրենսդրությամբ սահմանված կարգով, անհրաժեշտության դեպքում կարող է ձեռք բերել տրանսպորտային միջոցներ: Ուստի այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասախանում:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page