Վարկերի տոկոսների մարումը պետք է սառեցվի առնվազն 3 ամիս. Էդմոն Մարուքյանը դիմել է ԿԲ նախագահին
- irakan lurer
- Mar 13, 2020
- 1 min read

Ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է Կենտրոնական բանկի նախագահին վարկերի մարումը երեք ամսով հետաձգելու առաջարկությամբ։ Նա առաջարկն արել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի շրջանակում, քանի որ տարբեր ոլորտներում զբաղված շատ քաղաքացիներ, որոնք փոքր բիզնես ունեն, հիմա չեն ստանալու ակնկալվող եկամուտները և չեն կարողանալու մարել վարկերը:
Վարկերի տոկոսների մարումը պետք է սառեցվի առնվազն 3 ամիս ժամանակով, նշել է Մարուքյանը:
Hozzászólások