«Վարդան Ղուկասյանը տարիներ շարունակ ոտքերը սրբելու փալաս է հանդիսացել շատերի համար». Բալասանյան
- irakan lurer
- Feb 4, 2020
- 2 min read

Գյումրիի քաղաքապետ։ Սամվել Բալասանյանը արձագանքելն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ։ Վարդան Ղուկասյանին:
Սամվել Բալասանյանը, մասնավորապես, նշել է. «Ալամ աշխարհի ստախոս նախկին քաղաքապետը տարիներ շարունակ ոտքերը սրբելու փալաս է հանդիսացել շատերի համար, դրա մասին չեմ էլ ուզում խոսել, ինքն ինձ ընդհանրապես չի հետաքրքրում:
Ինչ վերաբերում է դատախազությունում նախապատրաստվող նյութերին՝ այդ գործընթացը գտնվում է իրավական հարթությունում, ուստի որեւէ ասելիք չունեմ: Ի վերջո, յուրաքանչյուր ոք պետք է պատասխան տա իր արածների համար։ Ես հոգսաշատ քաղաքի քաղաքապետ եմ եւ ամեն ինչ անում եմ օր-օրի քաղաքը շենացնելու, տուրիստական քաղաք դարձնելու համար»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը հայտնել էր, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կհրավիրվի հարցաքննության «Թումո» կենտրոնի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում: Վիճարկվում է Վարդան Ղուկասյանի կողմից այգում որոշ տարածքների եւ շինությունների ապօրինի օտարման հարցը: Հարուցված է քրեական գործ, որի շրջանակներում պարզել է, որ Ղուկասյանի կողմից տարբեր անձանց օտարված շինություններ կան, որոնք գտնվում են Կումայրի արգելոց-թանգարանի կազմում:
NEWS.am-ի հետ զրույցում նշել էր. «Ինչ-որ հիմա ասում են, դատարկություն է: Էդ 1600 անգամ ստուգվել է ու «Օազիս» սրճարանը մենք մեր քաղաքին ներդրում ենք արել, սարքել ենք: Սա հերթական շոուն է»:
Հարցին, թե քաղաքապետարանը որեւէ հայտարարություն տարածե՞լ է դրա հետ կապված, Վարդան Ղուկասյանը ասել էր, որ քաղաքապետարանը արդեն 10 տարի գույքագրում է անում. «Էդ տղեն էդպես կլյաուզնիկ, էդպեսի շառ, մենք չէինք տեսել մեր կյանքի մեջ: Չնայած սրան վախեցնում են, էսի էդքան բան չունի, մի խոսքով` մենք կառուցել ենք, չենք քանդել: Թող ինքը գնա իր գարեջրի գործարանի մասին մտածի, 0 դրամներով սեփականաշնորհել է, թող գնա հրուշակեղենի գործարանի մասին մտաածի էդ փալասը, որ 0 դրամներով սեփականաշնորհել է, թող ինքը մտածի, ես մտածելու բան չունեմ: Բայց ոչինչ իրանք էլ կպատասխանեն, վերեւ Աստված կա»:
Comentarios