top of page
Search

Վանեցյանի կուսակցության գլխավոր գրասենյակն արդեն պատրաստ է. ո՞ւմ հետ է նա հանդիպում

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Feb 27, 2020
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Արթուր Վանեցյանը, մեր տեղեկություններով, զբաղված է ակտիվ կուսակցաշինական աշխատանքով։ Կուսակցությունը դեռ չկա, բայց կուսակցության կմախքն արդեն գծագրվում է։

Նա ամեն օր մեծ թվով մարդկանց է հանդիպում, որոնք ուզում են անդամագրվել իր կուսակցությանը։ Նրանց թվում են ե՛ւ մտավորականներ, ե՛ւ նախկին ու ներկա պաշտոնյաներ, տարբեր մասնագիտությունների տեր անձինք, որոնց անուններն առայժմ չեն հրապարակում։


Մենք տեղեկացանք, որ արդեն պատրաստ է նաեւ կուսակցության գլխավոր գրասենյակը։ Այն գտնվում է իշխանությունների սիրելի «Դվին» հյուրանոցի հենց դիմաց։ Հավանաբար՝ 2 օրից Վանեցյանն ու իր թիմի կորիզը կնստեն այս գրասենյակում։ Մարզերում եւս գրասենյակներ կբացվեն։

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչից է սկսելու Արթուր Վանեցյանը։ Նա ասաց․ «Առաջիկայում այցելելու եմ մարզեր, զրուցելու եմ քաղաքացիների հետ, որպեսզի հասկանամ հասարակության մեջ տիրող տրամադրությունները եւ ներկայացնեմ իմ մոտեցումները։ Պետք է ձեւավորենք մեր կուսակցության համախոհների ճամբարը»։ Ըստ ամենայնի, փորձելու են հասկանալ՝ ընդդիմադիր քաղաքական գործունեություն ծավալելու համար հանրային պահանջ կա՞, թե՞ ոչ»:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page