top of page
Search

Վահագն Վերմիշյանի աշխատասենյակը խուզարկել են ԱԱԾ քննիչները

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Feb 5, 2020
  • 1 min read

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում խուզարկություն են իրականացրել Ազգային անվտանգության ծառայության քննիչները։ Այս մասին NEWS.am-ին հայտեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։

Hraparak.am ավելի վաղ հայտնել էր, որ անհայտ անձինք, որոնք խուզարկություն էին իրականացնում քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում, իրենց հետ տարան Վերմիշյանին և նրա համակարգիչները։

Կայքի փոխանցմամբ՝ Վերմիշյանի դեմ կա հարուցված քրեական գործ՝ կոռուպցիոն չարաշահումների և հովանավորչության հանցակազմով, Վերմիշյանը մեզ հետ զրույցում հերքել էր իր առնչությունը այդ քրեական գործին։

 
 
 

Comentarios


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page