top of page
Search

«Ստալինը բռնապետ էր, սակայն Հիտլերի հետ շփումներով իրեն չի կեղտոտել» Պուտին

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Mar 11, 2020
  • 1 min read

Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի համար պատասխանատու են այն երկրները, որոնք 1938 թվականին ստորագրել են Չեխոսլովակիայի շրջաններից մեկը Գերմանիային հանձնելու մասին համաձայնագիրը: Այս մասին նա ասել է ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցի ժամանակ:


Նա նշել է, որ Եվրախորհրդարանում «ամեն տեսակի սուտ» են ասում պատերազմը սկսելու համար Հիտլերի եւ Ստալինի նույն մեղավորության մասին: «Անհեթեթություն է ուղղակի: Ստալինը, ինչպես էլ որ նրան ընդունենք, նա բռնակալ էր եւ այլն, սակայն նա իրեն չի կեղտոտել Հիտլերի հետ շփումներով, եւ ոչ մի Ստալին-Հիտլեր ստորագրություն չկա»,- ասել է Պուտինը:

Նախագահն ավելացրել է, որ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Լեհաստանի առաջնորդները հակառակը, բազմիցս հանդիպել են Հիտլերին եւ «հանձնել են» Չեխոսլովակիան: «Այ, հենց նրանք էլ մեղավոր են, սկսած 1938 թվականից»,- ասել է Պուտինը:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page