top of page
Search

Սուրեն Պապիկյանը Վրաստանում հանդիպել է հայկական բեռնափոխադրող ընկերությունների վարորդների հետ

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Feb 12, 2020
  • 1 min read

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը Վրաստանում հանդիպում է ունեցել հայ բեռնափոխադրող ընկերությունների վարորդների հետ, որոնք Վերին Լարսում ձնաբքի հետևանքով առաջացած խցանման պատճառով արդեն մեկ շաբաթից ավել է կանգ են առել Թբիլիսիի մերձակայքում:

Նախարար Սուրեն Պապիկյանը և Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը վարորդների հետ զրույցի ընթացքում լսել են նրանց մտահոգությունները, քննարկել աջակցության և իրավիճակը մեղմելու տարբերակներ:

Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ հայ բեռնափոխադրողները կապահովվեն սնունդով և առաջին անհրաժեշտության պարագաներով:

 
 
 

コメント


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page