top of page
Search

Սոթքի ոսկու հանքում ռուսները աշխատողներին ստրուկի պես են վերաբերվում. աշխատողներն ահազանգում են

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Jan 17, 2020
  • 3 min read

Irakanum.am-ին են դիմել Սոթքի ոսկու հանքի աշխատակիցներ, որոնք պնդում են՝ աշխատավայրում բազմիցս ոտնահատվում են իրենց իրավունքները և իրենց շաատ վատ են վերաբերվում։ Սոթքի հանքի ջարդման տեղամասում որպես օպերատոր աշխատող Կարո Մելքոնյանը մեր թղթակցի հետ զրույցում պատմեց՝ աշխատավայրում իր իրավունքները բազմիցս կոպտորեն խախտվել են, իսկ վերջերս տեղի է ունեցել մի միջադեպ, որից հետո իրավապահ մարմիններին դիմելու անհրաժեշտություն է առաջացել։

«Սոթքի հանքում անվտանգության՝ պահակային ծառայության աշխատակիցները ռուսներն են իրականացնում․ նրանք շատ վատ են վերաբերվում աշխատակիցներին։ Հուլիսի 5-ին աշխատանքս վերջացրի ու մոտեցա պահակակետին՝ իրերս վերցնելու, որ այնուհետև տուն գնայի, բայց անվտանգության աշխատակիցները ինձ ու ևս երկու աշխակակցի հետ բերեցին, պահեցին այնտեղ գտնվող վագոն-տնակում։ Անվտանգության աշխատակիցները ասացին՝ ինչ կա, կանե՛ք, տեսնենք։ Ասացին՝ դուք՝ երեք աշխատակիցներով պետք է մնաք, մինչև շեֆը գա։

Կես ժամ սպասեցինք, ես էլ ասացի՝ զուգարան եմ ուզում, բայց այդ ժամանակ էլ ինձ հետևեք ու հենց զուգարանում ինձ քաշեց, գցեց գետնին․ պատճառն էլ այն էր, որ իբար, մենք հանքաքար ենք գողացել, ասում էին՝ իբր հեռվից տեսել են, թե ինչպես ենք հանքաքար գողանում։ Այս միջադեպից հետոո ահազանգ եմ տվել, գործերս հիմա քննչականում է։ Ես ոչինչ էլ չեմ գողացել, և եթե գողացած լինեի, ինչո՞ւ պիտի աշխատանքային օրվա վերջում գնայի, մի փոքր ավելի շուտ կգնայի, և եթե գողոն կար ինձ մոտ, թող իրավապահներին կանչեին, որ նրանք գային, գողոնն առգրավեին, ինձ էլ ձերբակալեին։ Օրենքն այդպես է չէ՞ պահանջում։

Մեր վրա բռնություն կիրառվեց, հետո վեխեցնում, սպառնում էին ու մինչև գիշերվա 12-ը պահեցին այնտեղ։ Հետո որ բաց թողեցին այդ սարի գլխին, ասացին՝ ինչով ուզում եք գնացեք, ինչպես ուզում եք գնացեք։ Եվ գիշերվա կեսին երեք աշխատակիցներով անծանոթ մի մեքենա տեսանք, որով տուն գնացինք։ Այդ միջադեպի օրը ՝ հուլիսի 5-ին հուլիսի 8-ի ամսաթվթվ ռուսների պարտադրանով աշխատանքից ազատման դիմում գրեցի։ Միայն ես չեմ, որ ես այս վիճակում եմ հայտնվել։ Բազմաթիվ աշխատողների իրավունքներ խախտվում են, առանց առիթի առիթ են գտնում ու աշխատողներին հավելավճարներից զրկում, հեռացնում աշխատանքից։

Աշատակիցներին հետացնում են, նոր աշխատակիցների ընդունում, ուզում են ցույց տալ, իբր իրենք լավ են աշխատում Հուլիսի 5-ին տեղի ունեցած այդ միջադեպը որ տեղի ունեցավ, քանի որ մեզ ծեծել էին անվտագության աշխատակիցները, իմ մարմինը կապտած էր, մատները՝ վնասված․ դատական բժիշկն էլ է զննել։ Ես այդ դեպքից 3 օր անց՝ հուլիսի 8-ին դիմեցի իրավապահներին, ինչպես ասացի՝ գործը քննչականում է», – պատմեց Կարո Մելքոնյանը։ Նա նշեց՝ Սոթքի հանքում աշխատում է արդեն 9 տարի, իր գործը կատարել է բարեխղճորեն․ այդ մասին գիտեն հանքում աշխատող բոլոր աշխատակիցները՝ այդ թվում բաժանմունքի ղեկավարը։

Հարցին՝ իսկ աշխատավարձը ստանալու հետ կապված՝ խնդիրներ առաջանում են, Կարո Մելքոնյանը պատասխանեց․ «Աշխատավարձը նորմալ ստանում ենք, այն պլանային է․ օրինակ՝ իմ աշխատավարձը 115 հազար դրամ է, ես ամսվա ընթավքում աշխատում եմ ու այդ մինիմալը հասցնում 290 հազարի, բայց նախկինում ՝ մոտ 3-4 տարի առաջ, սրանից ավելի քիչ էիք աշխատում, սրանից ավելի շատ աշխատավարձ էին տալիս։ Սոթքի հանքում աշխատողներին ստրուկի պես են վերաբերվում։ Հանքի տերերը ռուսներ են, բայց տնօրենը այստեղ հայ է։ 3-4 տարի առաջ իրավիճակն այսպիսին չէր․ հանքի տերերը դարձյալ ռուսներն էին, բայց անվտանգության աշխատակիցները ռուսները չէին, վրացիներ էին, իսկ ռուսները եկան 2016 թվականին․ նրանք շատ վատ են վերաբերվում աշխատողներին»։ Վարդենիցսի Անդրանիկ Խաչատրյանը, որը նախկինում աշխատել է Սոթքի հանքում, դարձյալ պնդեց՝ Սոթքի ոսկու հանքում աշխատողների իրավուքներն անընդհատ խախտվում են։ Արդեն երեք ամիս է, ինչ նա զրկվել է աշխատանքից։

Անդրանիկ Խաչատրյանը, մասնավորապես, մեր թղթակցի հետ զրույցում պատմեց․ «Ես երկրորդ հերթափոխով աշխատանքի պիտի գնայի․ ջարդման տեղամասում աշխատում էի որպես բանվոր։ Բայց քանի որ հյուրեր ունեինք ու մի 2 բաժակ օղի էի խմել, հասկացաա, որ աշխատանքային կանոնակարգը կխախտեմ, եթե ոգելից խմիչք օգտագործած՝ աշխատանքի գնամ։ Եվ քանի որ հանքի տարածք բացի իրենց տրամադրած ավտոբուցիս՝ ուրիշ մեքենայով հնարավոր չէ գնալ՝ չի թույլատրվում, որոշեցի գնալ ավտոբուսով, գնացի, որպեսզի իմ արձակուրդի օրերից մի օր դուրս գա ու այդ օրը չաշխատեմ։ Ես ավտոբուսից չեմ էլ իջել, ինձ օր չտրամադրեցին, այդուհանդերձ, որոշեցի չիջնել ավտոբուսից, թեկուզ, եթե իմ աշխատանքից բացակայելը անհարգելի բացակայություն համարվեր։ Ավելի լավ էր այդպես, քան թե ոգելից խմիչք օգտագործած գնայի աշխատանքի։

Մտածեցի՝ տուն վերադառնամ։ 20։20-20։30 րոպեի սահմաններում անվտանգության աշխատակիցները մտան ավտոբուս, շատ վատ ձևով վերաբերվեցին։ Այն սարերում, որտեղ այդ հանքն է, ես մարտական ուղի եմ անցել, այդ սարերում կռվել եմ ու թուրքի առաջ էլ գլուխ չեմ խոնարգել, մի՞թե պետք է անվտանգության աշխատակիցների առաջ գլուխ խոնարհեի․ այդ մասին իրենց էլ ասացի։

Նրանք, իսկապես, շատ վատ վերաբերվեցին ինձ հետ․ թևերս ոլորեցին, հարվածեցին գլխիս․ ասես չեչեն ահաբեկիչ էի։ Ինձ քաշքշում էին․ այնտեղ հարյուր մարդ է եղել, դա տեսել են։ Ես ամեն դեպքում, աշխատում էի ինձ հանգիստ պահել՝ փորձելով հետները լեզու գտնել, բայց որ հասան, թևերս ոլորեցին, հարվածեցին, հետո վիճաբանություն սկսվեց։ Օդինցով Սերգեյը, որը անվտանգության ծառայության ղեկավարն է, ահավոր վատ մարդ է, նրա դեմ խաղ չկա։

Պարտադրեցին, աշխատանքից ազատվելու դիմում գրեցի։ Երբ ուզում են, մարդկանց կանգնած, պառկած տեղում նկարում են, ասում են՝ դու քնած ես եղել աշխատանքային ժամի ընթացքում, ապա զրկում են պարգևավճարից․ 2018 թվականին էլ է ինձ հետ նման բան եղել․ հանիրավի ինչ-որ պատճառ բերեցին, երբ այդ պատճառը չկար ու զրկեցին պարգևավճարից։ Ջանում են այնպես անել, որ ռուսների համար լինի, եթե պարգևավճար տալ լինի, ապա ռուսներին տան։Ռուսը ճիշտ էլ ասի, սխալ էլ ասի, մեկ է՝ ինքը միշտ ճիշտ է», – նշեց Անդրանիկ Խաչատրյանը։

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page