top of page
Search

Սիրելի տղաներ և սիրելի աղջիկներ, գլուխներդ մի կորցրեք, էսօր կաք, վաղը չկաք. Էդմոն Մարուքյան

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Jan 22, 2020
  • 2 min read

Հեղափոխությունից հետո Հայաստանի խորհրդարանական կյանքում այն, ինչ այսօր իշխանությունն անում է, երևի առաջին մեծ հետընթացի արձանագրումն է ժողովրդավարությունից ու թափանցիկությունից: Եվ ընդդիմության իրավունքների սահմանափակման առումով նաև սա շատ մեծ ու վատ ավանդույթի սկզիբ է: Այս մասին այսօր խորհրդարանում հրավիրած ասուլիսում ասաց ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած քննիչ հանձնաժողովի ստեղծումը տապալելու հարցին:

«Ասում են՝ ընդդիմությունն այսօր ամենաուժեղն է, երբևէ չի եղել այսքան ուժեղ ընդդիմություն: Մեկ էլ ի՞նչ է տեղի ունենում՝ ընդդիմությունը մեկ քառորդ ստորագրություններ է հավաքում, որ ստեղծվի խորհրդարանում քննիչ հանձնաժողով: Ըստ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի՝ ստորագրությունները հավաքվեց, մուտքագրվեց ԱԺ: Եթե ԱԺ նախագահը եռօրյա ժամկետում այն չի ուղարկում նախաձեռնողներին, չի ասում, որ՝ սրա հետ կապված խնդիր կա, պիտի հայտարարի, որ հանձնաժողովն իրավունքի ուժով ստեղծված է»,- ասաց նա:

Մարուքյանն ընթերցեց ԱԺ նախագահի հայտարարությունը, որն արվել էր դեկտեմբեր մասին, այն մասին, որ քննիչ հանձնաժողովն ստեղծված է: «Ես ուղղակի ապշած եմ, որ երկրի երկրորդ պաշտոնյան կարող է ինքն իր խոսքի արժեքի վերաբերյալ այդքան անլուրջ մոտեցում ունենալ: ԱԺ նախագահի դիրքի հարց է, այդ դիրքը կա, թե՞ չկա»,- նշեց Մարուքյանը: Նա ասաց,  որ իրենք սպասում էին, որ քննիչ հանձնաժողովի կազմը հաստատվեր: Երեկ պետք է հաստատվեր, բայց կազմը հաստատելու փոխարեն, ըստ նրա, իշխող ուժի պատգամավորները ելույթներ ունեցան այն մասին, որ չի կարելի նման հանձնաժողով ստեղծել:

«Ըստ էության նրանք նպատակ ունեին իրենց ելույթներով խեղաթյուրել պրոցեսը, որ այսօրվա քվերակությունը այսպես լիներ: Երեկ խմբակցության ղեկավարը ելույթ ա ունենում ու ասում՝ Իմ քայլը դաշինքը որոշել է դեմ քվեարկել: Մարդը խոսք է ասում՝ առավոտը գալիս են ու հայտարարում, որ Իմ քայլը խմբակցությունը չի մասնակցի քվերակությանը: Էլի դիրքի ու լրջության հարց է: Դե հիմա երկրում անլրջության շքերթ է, բայց մենք բոլորին սթափեցնելու ենք, որ մարդիկ իրենք իրենց խոսքին հետևեն: Իրենք չեն քվեարկում, տապալում են հանձնաժողովի ձևավորումը: Այսինքն՝ կա ստեղծված հանձնաժողով, բայց անդամներ չկան: Մեր ժողովուրդը պետք է իմանա, որ այդ հանձնաժողովը, որ պետք է ստեղծվեր, իշխանությունն ունենալու էր 7 անդամ, ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն միասին ունենալու էին 4 անդամ: Դուք պատկերացնում եք, որ մարդիկ վախենում են ստեղծել մի հանաձնաժողով, որտեղ իրենք մեծամասնություն են: Ինչո՞ւ, որովհետև կոռուպցիոն գործարքների մասին կան կասկածներ, իրենք այդ կասկածները խորացնում են, փոխանակ փարատեն: Մյուս հատվածը՝ այլըտրանքային կարծիք ու խոսք լսելու անհանդուրժողականության մասին եմ ես ուզում խոսել: Այս գլուխը կորցրած վիճակը որևէ լավ բանի չի հանգեցնելու»,-  ասաց Մարուքյանը:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page