top of page
Search

Սերժ Սարգսյանի գործով դատախազը հրաժարվել է գործից և «ազատվել աշխատանքից»

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Dec 27, 2019
  • 1 min read

Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի եւ Գեւորգ Կոստանյանի քրեական գործերի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները հրաժարվում են այդ գործերից: Չնայած գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախկինների դեմ քրեական գործեր հարուցելու եւ դրանք ավարտին հասցնելու շռայլ խոստումներ է տվել Փաշինյանին, սակայն շատ դատախազներ կա՛մ հրաժարվում են այդ գործերը քննելուց, կա՛մ պահանջում են, որ ղեկավարներն իրենց գրավոր հանձնարարականներ տան: «Բացի խնդրի բարոյական կողմից, դատախազները հասկանում են, որ անօրինական, թերի ապացույցներով ցանկացած գործ վաղ թե ուշ իրենց համար առաջացնելու է լուրջ խնդիրներ, ղեկավարությունը հանգիստ խուսափելու է պատասխանատվությունից՝ մեղքը գցելով իրենց վրա: Նրանք հասկանում են, որ մի օր նույն այդ վկաները՝ «սերգոկարապետյանները», պատմելու են, թե ինչի դիմաց են տվել ցուցմունքները»,- ասաց մեր աղբյուրը:

Մեզ ասացին, որ Սերժ Սարգսյանի գործը հսկող դատախազ Հակոբ Թադեւոսյանը հրաժարվել է այդ գործից, իսկ դեկտեմբերի 20-ին ընդհանրապես ազատվել է աշխատանքից: Դատախազության մամուլի խոսնակ Արեւիկ Խաչատրյանն ասաց․ «Սեփական դիմումի համաձայն»։ Այժմ Սերժ Սարգսյանի գործով դատախազական հսկողությունն իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազության ՀՔԾ-ում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետը:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page