top of page
Search

ՍԴ փոխնախագահը մեկնել է Ստրասբուրգ

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Feb 4, 2020
  • 1 min read

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Լինոս Ալեքսանդր Սիցիլիանոսի հրավերով Սահմանադրական դատարանի փոխնախագահ տիկին Ալվինա Գյուլումյանը ս.թ. հունվարի 31-ին Ստրասբուրգում մասնակցեց նոր դատական տարվա մեկնարկին նվիրված միջոցառումներին, մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 70-ամյակին նվիրված սեմինար-քննարկմանը և ՄԻԵԴ-ի հանդիսավոր նիստին: Միջոցառումներին մասնակցում էին ԵՄ և ԵԽ անդամ տարբեր երկրների բարձր դատարանների, պետական, տեղական իշխանությունների և միջազգային տարբեր ատյանների ներկայացուցիչներ, ինչպես նաև իրավաբան-գիտնականներ: Հանդիսավոր արարողության ժամանակ ներկաներին ողջույնի խոսքով դիմեց ՄԻԵԴ-ի նախագահ պարոն Լինոս Ալեքսանդր Սիցիլիանոսը և Իռլանդիայի Հանրապետության գերագույն դատարանի նախագահ պարոն Ֆրանկ Կլարկը: Այս մասին հայտնում են ՍԴ մամուլի ծառայությունից:

 
 
 

Comentarios


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page