ՍԴ ճգնաժամը կարող է լուծվել եւ պետք է լուծվի սահմանադրական փոփոխություններով. նախարար
- irakan lurer
- Feb 4, 2020
- 1 min read

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ սահմանադրական ճգնաժամը շուտով կլուծվի։
«Ես էլ եմ կարծում, որ Սահմանադրական դատարանի ճգնաժամը շուտ պետք է հանգուցալուծվի։ Ինչ վերաբերում է վաղ կենսաթոշակի մասին օրենքին, մինչեւ փետրվարի 27-ը ժամանակ կա, եւ որեւէ մեկը չի կարող գնահատել՝ աշխատեց այն, թե ոչ։ Բայց դրանից մեծ տրագեդիա չի լինի, եթե որեւէ մեկը վաղ կենսաթոշակի չդիմի, որեւէ տրագեդիա չի լինի, եթե որեւէ մեկը դիմի։ Ես ասել եմ, որ դատական համակարգում առկա ընդհանուր ճգնաժամը եւ մասնավորապես ՍԴ ճգնաժամը կարող է լուծվել եւ պետք է լուծվի սահմանադրական փոփոխություններով, որովհետեւ հիմա ինչ լուծում էլ գտնենք, այդ լուծումը 100 տոկոսով չի կարող հիմք հանդիսանալ դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը վերականգնելու համար։ Ես համալիր լուծումը տեսնում եմ սահմանադրական փոփոխությունների միջոցով»,- ասաց նախարարը։
Բադասյանը չբացառեց, որ ամբողջությամբ նոր Սահմանադրական դատարան կունենանք:
Comments