Սամվել Մայրապետյանը կկալանավորվի. դատարանը հրապարակեց որոշումը
- irakan lurer
- Mar 9, 2020
- 1 min read

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր՝ մարտի 9-ին, գործարար Սամվել Մայրապետյանին կալանավորելու որոշում կայացրեց։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՔԾ-ի լրատվության ծառայությունից։
Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, ինչպես նաեւ որոշում էր կայացվել որպես անձնական երաշխավորություն մուծված գումարը պետական եկամուտ դարձնելու մասին։
ԸստՀՔԾ-ի՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Սամվել Մայրապետյանը վարույթն իրականացնող մարմնի կանչով խուսափել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին: ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել դատարան` Մայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունվարի 17-ին 39-րդ կանոնի համաձայն որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով եւ ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների՝ այդ թվում տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ: Բացի այդ ՄԻԵԴ–ն առաջնահերթություն է տվել Մայրապետյանի գործին 41-րդ Կանոնի համաձայն եւ պահանջել փաստաբաններից ամբողջական բողոքը ուղարկել շատ ավելի արագ, քան նախկինում պահանջվում էր, ՀՀ գլխավոր դատախազությունը մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող իրավիճակը ժամ առաջ լուծելու փոխարեն ժամանակ է վատնում նման կարգի՝ իրականությունը խեղաթյուրող հայտարարություններ տարածելու վրա:
Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 38-311–րդ հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը):
Comentários