top of page
Search

«Սա՞ ինչ էր, եւ սա երկու օրից պետք է եթերով հեռարձակվի». Մխիթար Հայրապետյան

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Feb 25, 2020
  • 1 min read

ree

Սա՞ ինչ էր, եւ սա երկու օրից պետք է եթերով հեռարձակվի՞, այս որակի եթերի՞ են արժանի մեր քաղաքացիները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, ով իր էջում տեղադրել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման անոնսը:

«Եվ թող որեւէ մեկը չհիշատակի ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը։ Սիրելի՛ քաղաքացիներ, այն, ինչով կիսվում եմ ձեզ հետ, որեւէ կապ չունի կարծիքի արտահայտման ազատության հետ, սա բոլորովին այլ բան է, որի բնորոշումը թողնում եմ ձեր դատին։


Սակայն մեկ բան հստակ է, ինչպես ԱԺ ամբիոնից արդեն հայտարարել եմ, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» հնացած օրենքում լրջագույն փոփոխություններն ու այս ոլորտում բարեփոխումներն այլընտրանք չունեն, եւ, այո՛, մենք ստանձնել ենք եթերը վարակազերծելու պատասխանատվությունը»,-գրել է նա:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page