top of page
Search

Ռուսաստանի նախագահը Սահմանադրության փոփոխություններ է առաջարկում

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Jan 15, 2020
  • 1 min read

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ամենամյա ուղերձում առաջարկել է փոփոխություններ կատարել Սահմանադրությունում, մասնավորապես՝ վերացնել նախագահության երկու ժամկետի մասին ձևակերպումը:

ՌԴ Սահմանադրությամբ բացառվում է երկրի նախագահի պաշտոնում նույն անձի՝ անընդմեջ երրորդ անգամ առաջադրվելու հնարավորությունը:

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի նախագահի պաշտոնը առաջին անգամ ստանձնել է 2000 թվականին, երկու ժամկետ պաշտոնավարելուց հետո նա անցել է կառավարություն՝ ստանձնելով վարչապետի պաշտոնը, ապա Դմիտրի Մեդվեդևի նախագահության ժամկետը լրանալուց հետո ՝ 2012 թվականին կրկին դարձել է նախագահ: Կրեմլի ղեկավարի արդեն 4-րդ պաշտոնավարման ժամկետը կսպառվի 2024 թվականին։

 
 
 

Commentaires


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page