top of page
Search

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը ընտրված է սխալ. Արթուր Վանեցյան

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Feb 6, 2020
  • 1 min read

Տպագիր լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների հետ հանդիպմանը ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին խոսելով, ուղղում մտցրեց, որ խոսքը մարտի 1-ի գործի բացահայտման մասին է և նշեց, որ առաջնահերթությունը պետք է տրվի տասը սպանված մարդկանց սպանությունների բացահայտմանը, և հարց է՝ արդյոք այսօրվա քննությունը նպաստո՞ւմ է դրան, թե՞ ոչ: Այս մասին հայտնում է Aravot.am-ը:

Այնուհետև պատասխանեց. «Կարծում եմ՝ ոչ: Այս հայտարարությունից հետո լինելու են տարբեր մեկնաբանություններ: Ուզում եմ նշել, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը ընտրված է սխալ, և նա երբևիցե իր որևէ քայլով ցույց չի տվել, որ խուսափում է քննությունից: Ճիշտ կլիներ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերանայվեր, դա կթուլացներ հասարակական որոշ շրջաններում լարվածությունը և միայն կնպաստեր գործի լիարժեք քննությանը և բացահայտմանը»:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page