ՌԴ օդուժը ռմբակոծում է Շահրանազի և Շաշաբուլի թուրքական հենակետերը
- irakan lurer
- Feb 28, 2020
- 1 min read

Ռազմական փորձագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ըստ որոշ աղբյուրների, այս պահին թուրքական զորքը և Թուրքիայի աջակցությունը վայելող ռազմական խմբավորումներն, այսօր կեսօրից հետո անցել են ինտեսիվ հարձակման: Հրթիռակոծել են Իդլիբի շրջանի Ալ-Նայրաբ քաղաքը, ինչի արդյունքում այժմ քաղաքի կեսը գտնվում է թուրքերի վերահսկողության տակ:
Այս պահին Ալ-Նայրաբում ցամաքային ռազմական գործողություններ են ընթանում: Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ սիրիական բանակը ռմբակոծում է Քումայնասի, Թալ Մուսայբինի և Արիհայի թուրքական հենակետերը, իսկ ռուսական ռազմօդուժը ռմբակոծում է Շահրանազի և Հորթա Ջաբալ Շաշաբուլի այն հենակետերը, որոնք գտնվում են թուրքական կողմի աջակցությունը վայելող ռազմական խմբավորումների ձեռքում»:
Comments