top of page
Search

Ջեֆ Բեզոսը 15 րոպեում հարստացել է 13 միլիարդ դոլարով

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Jan 31, 2020
  • 1 min read

Աշխարհում առցանց մանրավաճառ առեւտրի խոշորագույն ցանցերից մեկի՝ Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսի կարողությունը 15 րոպեում 13,2 միլիարդ դոլարով ավելացել է նրա ընկերության բաժնետոմսերի արժեքի կտրուկ թռիչքի շնորհիվ: Հունվարի 31-ին այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ հունվարի 30-ին Amazon-ի բաժնետոմսերը թանկացել են 12 տոկոսով՝ մինչեւ 2,1 հազար դոլար: Աճի պատճառ է դարձել ընկերության եռամսյակային հաշվետվության հրապարակումը, որը հերքել է Ուոլ սթրիթի վերլուծաբանների գնահատումները: Ինչպես նշում է Bloomberg-ը, հաշվի առնելով այդ ֆոնին վաստակված 13,2 միլիարդ դոլարը՝ Բեզոսի կարողությունը, որը Forbes հանդեսի վարկածով առաջին հորիզոնականն է զբաղեցնում աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում, ներկայում հասել է 129,5 միլարդ դոլարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 
 
 

Comentários


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page