Պուտինի ժամկետները կզրոյացվեն, նա նորից կառաջադրվի նախագահի պաշտոնում
- irakan lurer
- Mar 11, 2020
- 1 min read

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայում ելույթ է ունեցել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ:
Պուտինն ասել է, որ կողմ է փոփոխությունների արդյունքում նախագահի կառավարման ժամկետների զրոյացմանը, որը հնարավորություն կտա իրեն նորից առաջադրվել 2024 թվականին: Պուտինն ասել է, որ դրույթը կարող է ընդունվել, եթե ՌԴ քաղաքացիները կողմ քվեարկեն ու Սահմանադրական դատարանն այն սահմանադրությանը համապատասխան ճանաչի:
ՌԴ նախագահը նաև դեմ է արտահայտվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը՝ նշելով, որ այս հարցում խորհրդարանում կոնսենսուս չկա:
Պուտինը, սակայն, դեմ է, որ չեղարկվի նախագահության ժամկետների դրույթը:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Պետդումայի մի շարք պատգամավորներ առաջարկել էին արտահերթ ընտրություններ առաջարկել:
Comentarios