top of page
Search

Պուտինը դժվար էր քայլում. ինչ է կատարվել Սանկտ Պետերբուրգում

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Dec 23, 2019
  • 1 min read

Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ եւ ԵՏՄ երկրների ղեկավարների հավաքից կադրերը եւ լուսանկարներն ավելի շատ բան են պատմում, քան պաշտոնական հաղորդագրությունները: Պուտինը դժվարությամբ էր քայլում, Նազարբաեւը քիչ մնաց ընկներ սեղանին մոտենալուց, Լուկաշենկոն ու Ալիեւը մռայլ էին ու անհաղորդ:

Հավաքից առաջ Կրեմլը ակնարկել էր կարեւոր հայտարարության մասին, որը սակայն գոնե հրապարակային չհնչեց: Խոսքը Բելառուսի հետ «խորն ինտեգրացիայի», ավելի շուտ մեկ պետության մեջ միավորման մասին է: Մինչ այդ խորհրդակցություններ էին եղել երկու երկրների նախագահների ու վարչապետների մակարդակով, սակայն համաձայնություն կարծես թե չկա:

Բելառուսի հետ «խորն ինտեգրացիայի» թեման ավելի շատ շոշափվում է Ռուսաստանում իշխանության տրանզիտի համատեքստում, այն առումով, որ այդպիսով Պուտինը կարող է առաջադրվել նաեւ 2024-ից հետո:

Միեւնույն ժամանակ, խնդիրը դրանով չի սահմանափակվում: Ռուսաստանում ներկայում տեղի է ունենում «Հայրենական պատերազմի» սակրալացում, Պուտինը իրեն նույնացնում է Ստալինի հետ, ով «մեծ հողահավաք» էր:

Реклама 12

Պուտինը չի ցանկանում պատմության մեջ մնալ որպես Ռուսաստանի, եւ գուցե աշխարհի պատմության մեջ ամենակոռումպացված ռեժիմի ղեկավար, եւ հնարավոր է լրջորեն դիտարկվում է «հողահավաքության» խնդիրը: Ղրիմի փոշին արդեն նստել է, եւ անհրաժեշտ են նոր ուղղություններ: Հավաքի նախօրեին Պուտինը քննադատեց Լենինին, ասելով, որ նա փոխել է Ռուսաստանի ունիտար կառուցվածքը եւ ստեղծել էթնիկ կազմավորումներ, ինչը հանգեցրել է բազմաթիվ ցավոտ կետերի ու հակամարտությունների:

Այս ֆոնին, «Հայրենական պատերազմի» սակրալացումն ունի առանձնահատուկ քաղաքական-գաղափարական ուղղվածություն: Պուտինը հավաքից առաջ խոստացել էր, որ ԱՊՀ երկրների ղեկավարներին արխիվային փաստաթղթեր ցույց կտա: Ցույց է տվել, թե ոչ, հայտնի չէ, ըստ ամենայնի՝ Մոսկվան փորձում է ցույց տալ, որ դա «օտարի պատերազմ» չէր, որի մեջ Մոսկվան ներքաշել էր ԽՍՀՄ ժողովուրդներին: Նման հայտարարություն արել էր Լուկաշենկոն, թերեւս ակնարկելով Ռուսաստանի ներկայիս մտադրությունները, որի առաջին թիրախը դառնում է Բելառուսը:

Արդյոք Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին առաջարկել է «խորն ինտեգրացիա»:

 
 
 

Commenti


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page