top of page
Search

Պենտագոնում հաստատել են ԱՄՆ ՌԾՈՒ-ի ականակրի վրա կորոնավիրուսի բռնկման մասին

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Apr 25, 2020
  • 1 min read

Պենտագոնում հաստատել են Կարիբյան ծովում գտնվող ԱՄՆ նավատորմի ականակրի վրա կորոնավիրուսի բռնկման մասին տեղեկատվությունը: Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վարակված նավաստիներից մեկը տարհանվել է նավից` բժշկական օգնություն ստանալու համար: Ականակիրը դադարեցրել է բոլոր օպերացիաները եւ այժմ վերադառնում է բազա, հայտնում է «Ամերիկայի Ձայնը»:

Պենտագոնի մամուլի խոսնակ Ջոնաթան Հոֆմանը ճեպազրույցի ժամանակ հաստատել է Kidd ականակրի վրա վիրուսի բռնկման մասին տեղեկատվությունը, որի մասին առաջինը հաղորդել էր Reuters-ը: Reuters-ի աղբյուրներն ԱՄՆ վարչակազմում հայտնել էին, որ կորոնավիրուսն ախտորոշվել է ավելի քան տասը նավաստու մոտ:

Kidd-ը Թրամփի վարչակազմի կողմից թմրանյութերի կարտելների դեմ պայքարի համար Կարիբյան տարածաշրջան ուղարկված նոր նավերից մեկն է:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page