ՊԵԿ նախագահը չգիտի «Գազպրոմ Արմենիայի» հարկերի նվազման պատճառը
- irakan lurer
- Nov 4, 2019
- 1 min read

«Ես չգիտեմ՝ ինչու են «Գազպրոմ Արմենիայի» հարկերը նվազել: Մենք չունենք նաև գործիքակազմ, որ նրանց ցուցանիշների նկատմամբ վերլուծություն անենք». նոյեմբերի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ ի պատասխան այն հարցի, թե ինչո՞ւ են նվազել գազամատակարար ընկերության վճարած հարկերը: Հիշեցենք, որ 1000 հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիան» երրորդ տեղում է՝ նախորդ տարիների ավանդական երկրորդի փոխարեն: Դ.Անանյանը խորհուրդ տվեց ուսումնասիրել ընկերության ֆինանսական հաշվետվությունը և այնտեղ գտնել հարցի պատասխանը: «Չի կարելի վերցնել 2 տարբեր ժամանակահատվածների կոնկրետ հարկ վճարողի միայն վճարած հարկերի ցուցանիշների համադրությունն ու դատողություններ անել: Հարկ վճարողն ունի բիզնեսի կազմակերպման և իրականացման նրբություններ»,- նշեց երկրի գլխավոր հարկահավաքը: Նա հնարավոր համարեց, որ ընկերության վճարած հարկերի ծավալի վրա ազդել են բիզնեսում տեղի ունեցած փոփոխությունները:
Comments