top of page
Search

Պարոնայք պառազիտներ, խորհուրդ եմ տալիս վալերյանկա գնել. Սիփան Փաշինյան

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Nov 11, 2019
  • 1 min read

Իջեւանում քարը քարին չդրած, Իջեւանի ժողովրդի եւ քաղաքապետարանի հաշվին ունեցվածք դիզած մի քանի հոգի հոգեխանգարման մեջ են ընկել՝ կատարվող աշխատանքներից, եւ գլխակորույս փորձում են ձեզ հայտնի մի քանի «մամուլի» միջոցով սեւանցնեն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Մենք Հայկ Ղալումյանի հետ միասին ցույց ենք տալիս, թե ինչպես պետք է լինի քաղաքապետարանի աշխատանքը եւ քաղաքը, մենք ծառայում ենք մեր ժողովրդին, ոչ թե անհատներին։ Այդ ժամանակներն անվերադարձ անցյալում են: Հետաքրքիրն այն է, որ արդեն իսկ բազմաթիվ գյուղերում եւ համայնքներում բարեգործների միջոցով տարբեր ծավալների խնդիրներ եմ լուծել, բայց անհանգստությունը միայն Իջեւանի մասով է. տեսնես՝ ինչի՞ց է:

Պարոնայք պառազիտներ, խորհուրդ եմ տալիս վալերյանկա գնել, որովհետեւ առաջիկայում իջեւանցիների ( եւ ոչ միայն ) համար լավ նորությունների նոր շարք է գալու:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page