top of page
Search

Չինաստանում կորոնավիրուսի բռնկումը սպառնալիք է ներկայացնում ամբողջ աշխարհին

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Jan 21, 2020
  • 1 min read

Չինաստանում նոր կորոնավիրուսի դեպքերի թիվը վերջին հանգստյան օրերին եռակի աճել է: BBC-ն փոխանցում է, որ ինֆեկցիայի բռնկումը տարածվում է արդեն Ուհան քաղաքի սահմաններից դուրս, որտեղ այն սկզբնապես հայտնաբերվել էր: Երեք մարդ արդեն դարձել է այս վիրուսի զոհը:

Վերջին տեղեկություններով՝ չինացի մասնագետները հաստատել են, որ վիրուսն, այնուամենայնիվ, կարող է փոխանցվել մարդուց մարդուն:

Չինաստանում գրանցվել է նոր կորոնավիրուսի արդեն ավելի քան 200 դեպք, մեծ մասը՝ Ուհան քաղաքում, բայց այս վարակով պացիենտներ են գտել նաեւ Պեկինում, Շանհայում եւ այլ խոշոր քաղաքներում:

Ավելին՝ հիվանդությունը, կարծես, արդեն դուրս է գալիս Չինաստանի սահմաններից. հիվանդության դեպքեր են գրանցվել Ճապոնիայում, Թաիլանդում եւ Հարավային Կորեայում, ինչը նշանակում է, որ այն կարող է ամբողջ աշխարհն պոտենցիալ սպառնալիք ներկայացնել:

Նշենք, որ նոր ինֆեկցիայի մասին քիչ բան է հայտնի: Այն, ամենայն հավանականությամբ, փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Բժիշկների կարծիքով՝ առաջին պացիենտները, հնարավոր է, կենդանիներից են վարակվել:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page