top of page
Search

Չինական կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 360-ի

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Feb 3, 2020
  • 1 min read

Չինական 2019-nCoV կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 360-ի, վարակված է ավելի քան 17 000 մարդ:

CNN-ն փոխանցում է, որ գրանցվել է Չինաստանի սահմաններից դուրս մահվան առաջին դեպքը. Ֆիլիպիններում մահացել է 44-ամյա տղամարդ (լրատվամիջոցների տեղեկություններով՝ չինացի): Փորձագետների կարծիքով՝ տղամարդը վարակվել է չինական Ուհան քաղաքում, որը բռնկման էպիկենտրոնն է: Տղամարդն այնտեղից եկել էր իր 38-ամյա ընկերուհու հետ, որի մոտ նույնպես կորոնավիրուս են գտել:

Մանիլայում տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել վատ ինքնազգացողության առաջին իսկ նշանների դեպքում, իսկ հոսպիտալացնելու ժամանակ նրա մոտ թոքաբորբ էր զարգացել: Բժիշկների խոսքով՝ նրա վիճակը կայուն էր, բայց 24 ժամվա ընթացքում կտրուկ վատթարացել է, որից հետո նա մահացել է:

«Չինաստանի սահմաններից դուրս սա մահվան առաջին դեպքն է: Սակայն անհրաժեշտ է հիշել, որ վարակումը տեղի չի ունեցել մեզ մոտ: Պացիենտը եկել էր բռնկման էպիկենտրոնից»,- ասել է Ֆիլիպիններում ԱՀԿ ներկայացուցիչ Ռաբինդրա Աբեյսինգեն:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page