top of page
Search

Չինական կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 213-ի

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Jan 31, 2020
  • 1 min read

Չինական կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 213-ի, հաստատված դեպքերի թիվը 9692-ից ոչ պակաս է: Այս մասին հայտնում է CNBC-ն:

Չնայած Չինաստանի սահմաններից դուրս մահվան դեպքեր չեն գրանցվել, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի բռնկումը միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է ճանաչել:

ԱՀԿ-ն հիվանդության բռնկումն «աննախադեպ» է անվանել, սակայն խորհուրդ չի տալիս վիրուսի հետ կապված սահմանափակումներ մտցնել ապրանքների եւ մարդկանց տեղաշարժի մեջ։

Նշենք, որ կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել Չինաստանի սահմաններից դուրս 18 երկրներում, գրանցվել է վարակման ընդհանուր 98 դեպք, ընդ որում՝ 8 դեպքում վիրուսը փոխանցվել է մարդուց մարդուն՝ Գերմանիայում, Ճապոնիայում, Վիետնամում եւ ԱՄՆ-ում

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page