top of page
Search

Ու՞մ է տեսնում Սամվել Կարապետյանը Հայաստանի վարչապետի պաշտոնում

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Dec 18, 2019
  • 1 min read

Մեր տեղեկություններով` ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանը վերջերս արտահայտվել է, թե ում է տեսնում Հայաստանի ապագա վարչապետի պաշտոնում, հայտնում է hayeli.am-ը:

Ինչպես արդեն ավելի վաղ գրել ենք, Սամվել Կարապետյանը Հայաստան կատարած այցերից մեկի ժամանակ հանդիպում է ունեցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ և մոտ 2-ժամանոց զրույց ունեցել նրա հետ:

Նրանք խոսել են տարբեր հարցերի, հատկապես նաև տնտեսության զարգացման ժամանակակից մարտահրավերների, արդյունաբերական հեղափոխության և բազմաթիվ այլ հարցերի մասին:

Հանդիպումից հետո Սամվել Կարապետյանը բարձր տպավորությամբ է արտահայտվել Քոչարյանի տնտեսական ընկալումների և մոտեցումների մասին:

Մեր տեղեկություններով` մի քանի անգամ նեղ շրջանակում Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ Քոչարյանը միակ մարդն է, ով ի վիճակի է Հայաստանը դուրս բերել ճգնաժամից, ուստի ինքը հենց նրան է տեսնում Հայաստանի ապագա վարչապետ:

 
 
 

Comentários


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page