top of page
Search

Որոշումը չընդունվեց․ Մհեր Գրիգորյանը՝փոստային առաքանիների անմաքսատուրք ներկրման շեմի նվազեցման մասին

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Jan 31, 2020
  • 1 min read

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում չի ընդունվել փոստային առաքանիների՝ ծանրոցների, արտասահմանյան ինտերնետ խանութներից ծանրոցների անմաքսատուրք ներկրման շեմի նվազեցման մասին որոշումը։ Այս մասին հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Որոշումը չընդունվեց, հանձնարարվեց ավելի խորը ուսումնասիրել հարցը և անդրադառնալ հարցին 6 ամիս հետո»,-ասաց նա։

ԵՏՀ նիստում քննարկվում էր այն առաջարկը, որի համաձայն՝ արտասահմանյան ինտերնետ-խանութներից ծանրոցների անմաքսատուրք ներկրման շեմը կնվազեցվի 100 եվրոյի 2020 թվականի հուլիսի 1-ից, 50 եվրոյի՝ 2021 թվականի հունվարի 1-ից և 20 եվրոյի՝ 2022 թվականի հունվարի 1-ից։

Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության (ԴՄԾ) ղեկավար Վլադիմիր Բուլավինը նշել էր, որ 2019 թվականին մաքսերով հարկվող ծանրոցների թիվն ավելացել է հինգ անգամ։

«2019 թվականին շեմը 1000-ից 500 եվրոյի նվազեցնելուց հետո մաքսավճարներն ավելացել են, քանի որ ավելացել է «վճարովի» ծանրոցների քանակը՝ 2018-ի 56,8 հազարից մինչեւ 234,1 հազար 2019-ին, այսինքն՝ հինգ անգամ։ Վճարումները հասել են 895,6 մլն ռուբլու։ Դա երեք անգամ ավելին է, քան մեկ տարի առաջ»,- ասել է Բուլավինը։

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page