top of page
Search

Նուբար Աֆեյանի ընկերությունը կորոնավիրուսի պատվաստանյութ է ստեղծել, որն ուղարկվել է փորձարկման

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Feb 28, 2020
  • 1 min read

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում գործող Moderna Therapeutics ընկերությունը 42 օրում COVID 19 կորանվիրուսի պատվաստանյութ է ստեղծել և ուղարկել փորձարկման: Այս մասին հաղորդում է Time-ը: Առաջին նմուշներն ուղարկվել են ԱՄՆ Ալերգիայի ու վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտ: Պատվաստանյութի փորձարկումները մարդկանց վրա կարող են սկսվել ապրիլին:

Ընկերությունը կարողացել է կարճ ժամանակում մշակել պատվաստանյութ՝ հիմնվելով համեմատաբար նոր գենետիկ մեթոդի վրա, որը չի պահանջում վիրուսի շատ նմուշներ ունենալ: Moderna-ի պատվաստանյութի շնորհիվ լիմֆատիկ հանգույցներում իմունային բջիջներն անհրաժեշտ սպիտակուցներ են արտադրում, որը թույլ է տալիս մյուս իմունային բջիջներին ճանաչել վիրուսը և ոչնչացնել այն:

Տեղեկացնենք, որ Moderna Therapeutics ընկերության համահիմնադիրը և գլխավոր տնօրենը հայազգի գործարար Նուբար Աֆեյանն է:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page