top of page
Search

«Նոր Փրոջեկտս»-ը կներդնի 2,4 մլրդ դրամ. կստեղծի 30 աշխատատեղ. Նա արտոնություն ստացավ

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Nov 7, 2019
  • 1 min read

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 7-ի նիստում որոշում կայացրեց արտոնություն տալ «ՆՈՐ ՓՐՈՋԵԿՏՍ» ընկերությանը:

Մասնավորապես, գործադիրը բավարարեց այդ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:

Հարցը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ այս ընկերության կողմից ներմուծված ապրանքներն օգտագործվելու են խանութների համար նախատեսված կահույքի արտադրության համար։

«Կազմակերպությունը գործում է Երեւանում, 2019 թվականից: Ընկերությունն արդեն իսկ իրականացրել է 152 մլն դրամի ներդրում, նախատեսում է ծրագրի շրջանակում իրականացնել 113 մլն դրամի հումքի ներմուծում: Ներկայումս կազմակերպությունում աշխատում են 48 աշխատակից՝ 161 հազար դրամ միջին աշխատավարձով: Նախատեսվում է, որ ծրագրի արդյունքում կստեղծվեն եւս 30 նոր աշխատատեղեր՝ 210 հազար միջին աշխատավարձով: 2,4 մլրդ դրամի արտադրանքի 1,8 մլրդ դրամը կիրացվի ԵՏՄ տարածքում եւ Հայաստանում: Արտոնությունների համար ներկայացված ապրանքների ընդհանուր արժեքը կազմում է 1,3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման գումարը կազմում է 88,6 մլն դրամ, իսկ բյուջեի եկամուտների նվազումը կկազմի 1,86 մլն դրամ»,-ասաց նախարարը:

 
 
 

댓글


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page