top of page
Search

Նոր կանոններ են ուժի մեջ մտել. որքա՞ն գումար կարելի է դուրս բերել Հայաստանից ԵՏՄ սահմանով

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Feb 4, 2020
  • 1 min read

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մաքսային սահմանով ավելի քան 10 հազար դոլար կանխիկ գումար տեղափոխելու համար անհրաժեշտ կլինի ոչ միայն լրացնել մաքսային հայտարարագիրը, այլև` փաստաթղթեր տրամադրել գումարի ծագման վերաբերյալ: Կանոնն ուժի մեջ է մտնում երեքշաբթի` փետրվարի 4-ին, նշվում է Դաշնային մաքսային ծառայության (ԴՄԾ) կայքում:

Որպես գումարի ծագման մասին տեղեկատվությունը հաստատող փաստաթղթեր` կարող են օգտագործվել բանկային քաղվածքները, որոնք վկայում են հաշվից միջոցների դուրսբերման, վարկ ստանալու և այլնի մասին: Դուք կարող եք նաև տրամադրել գործարքների` օրինակ, նվիրատվության կամ ժառանգության, իրականացումը հաստատող փաստաթղթեր:

«Համապատասխան փաստաթղթերը չներկայացնելու դեպքում ԵՏՄ մաքսային սահմանով կանխիկ դրամի և (կամ) դրամական գործիքների տեղափոխումը չի թույլատրվում»,- նշվում է տեքստում:

Նշվում է, որ այս միջոցառումներն ուղղված են ահաբեկչության ֆինանսավորման և ապօրինի ստացված միջոցների տեղափոխման դեմ պայքարին: Կանոնները տարածվում են ԵԱՏՄ երկրների վրա, որում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը:

 
 
 

Commentaires


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page