top of page
Search

...նշանակում է պետությունից և անվտանգությունից ոչինչ չհասկանալ․ Արթուր Վանեցյան

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Jan 15, 2020
  • 1 min read

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է տարբեր քաղաքներում ծննդատները փակելու մասին խոսակցություններին։

«Հայաստանի գյուղերի, ավանների ու փոքր քաղաքների ծննդատների զարգացման խնդրին վերաբերվել միայն, այսպես կոչված, արդյունավետության տեսանկյունից, նշանակում է ոչինչ չհասկանալ պետությունից և անվտանգությունից»,-գրել է Վանեցյանը:

Նաև հավելենք, որ Արթուր Վանեցյանը ավելի վաղ հայտնել էր, որ այսուհետ նաև Twitter-ից է օգտվելու իր առաջիկա ծրագրերի ու գործունության ոլորտների վերաբերյալ հանրությանը տեղեկացնելու համար:

Հիշեցնենք, որ այս օրերին խոսվում է տարբեր քաղաքներում ծննդատները փակելու մասին։ Մասնավորապես Մարալիկ քաղաքի ծննդատունը փակելու հարցով բողոքի ակցիաներ էին սկսվել, ակցիաներ էին ընթանում նաև Եղվարդի ծննդատան մոտ:

Tert.am-ի տեղեկություններով՝ Առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել փակել ոչ միայն Մարալիկի ծննդատունը, այլև Արագածոտնի մարզի Արագած, Արտենի, Ծաղկահովիտ համայնքների և Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի ծննդատները:


 
 
 

Comentarios


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page