top of page
Search

Նյու Յորքի դատարանը Թրամփին տուգանել է 2 մլն դոլարով:

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Nov 8, 2019
  • 1 min read

Նյու Յորքի Գերագույն դատարանն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պարտավորեցրել է մի ամբողջ շարք բարեգործական կազմակերպությունների որպես տուգանք 2 մլն դոլար վճարել: Նշվում է, որ 2016-ի նախընտրական արշավում Trump Foundation-ին այդ միջոցներն օգտագործել է անձնական քաղաքական ու բիզնես շահերի համար, այս մասին Twitter-ում գրել է Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Լետիսիա Ջեյմսը, փոխանցում է РБК-ն:      CNN-ի փոխանցմամբ՝ 2018 թվականի հունիսին հարուցված դատական գործում նշվում է, որ Թրամփը և նրա երեք երեխաները՝ Դոնալդը, Իվանկան և Էրիկը, խախտել են դաշնային և պետական քարոզչության ֆինանսավորման օրենքները՝ չարաշահելով Trump Foundation-ի հարկերից ազատված կարգավիճակը: Նյու Յորքի գլխավոր դատախազի գրասենյակը հիմնադրամից պահանջել է 2,8 միլիոն դոլար:

 
 
 

留言


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page