top of page
Search

Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի զրույցը. Ալիեւը կերել է ճաշը

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Dec 23, 2019
  • 2 min read

Սանկտ-Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը Փաշինյան-Ալիեւ հանդիպում նախատեսված չէ, սակայն նախատեսված է նրանց մասնակցությամբ ընթրիք, ասել է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Դա նշանակում է, որ հնարավոր է Փաշինյան-Ալիեւ զրույց ընթրիքի սեղանի շուրջ: Համենայն դեպս վերջին անգամ՝ Աշգաբադում, հոկտեմբերին տեղի էր ունեցել այդպիսի զրույց, դարձյալ ԱՊՀ Վեհաժողովի շրջանակում: Ըստ պաշտոնական տեղեկության, զրույցը տեւել էր մոտ մեկուկես ժամ:

Արդյոք պետությունների ղեկավարներին կնստեցնեն այնպես, որ Փաշինյանն ու Ալիեւը լինեն միմյանց կողքի, ինչպես Աշգաբադում: Թե՞ ինչպես նախորդ տարի սեպտեմբերին Դուշանբեում՝ աթոռները կլինեն հակադիր ծայրերում: Համենայն դեպս, Դուշանբեում պաշտոնական ընթրիքի առիթով տրվեց այդ բացատրությունը, երբ համացանցում էր հայտնվել աղմկոտ լուսանկարը: Լուսանկարում Նիկոլ Փաշինյանը նստած էր սեղանի մի հատվածում՝ ծայրին, մյուսներից որոշակի անջատված տպավորությամբ: Պաշտոնական բացատրությունը եղավ այնպիսին, որ սեղանի մյուս ծայրում էլ տեղ էին պահել Ալիեւի համար: Ալիեւն ընթրիքին չէր մասնակցել, ժամանել էր Դուշանբե ավելի ուշ: Նույն երեկոյան տեղի էր ունեցել իհարկե Փաշինյանի ու Ալիեւի առաջին հանդիպումը, մոտ 45 րոպե:

Հավանաբար դրանից հետո, երբ Փաշինյանն ու Ալիեւը արդեն ծանոթ են միմյանց, ընթրիքի սեղանին նրանց տեղերը հատկացնում են կողք-կողքի, եւ զրույցը ծավալվում է այդ շրջանակում:

Դա խորհրդանշական ցուցիչ է բանակցային գործընթաց կոչվածի համար: Դրանում արդեն տեւական ժամանակ շփվում են նախարարները, իսկ Փաշինյան-Ալիեւ պաշտոնական հանդիպումը վերջին անգամ եղել է Վիեննայում՝ 2019-ի սկզբին: Դրանից հետո փաստորեն ձեւավորվում է «ընթրիքի սեղանի շուրջ» զրույցի ֆորմատը: Պաշտոնական նոր հանդիպման մասին գոնե առայժմ խոսք չի գնում:

Реклама 13

Թե ինչ էին զրուցել նրանք Աշգաբադում, մանրամասներ հայտնի չեն, սակայն ընթրիքի ֆորմատի խորհրդանշականությունը թերեւս այն է, որ նրանց մակարդակում պաշտոնապես զրուցելու բան թերեւս չկա: Կողմերի հակոտնյա եւ կոշտ իրարամերժ դիրքորոշումները հայտնի են: Միաժամանակ, Ալիեւն իր դիրքորոշմամբ հանդերձ անկարող է կրկնել Նիկոլ Փաշինյանի հրապարակ բերած պարզ բանաձեւը: Մինչդեռ, թե աշխարհքաղաքական, թե ռեգիոնալ զարգացումների տրամաբանությունը հուշում է, որ դա թերեւս ամենադյուրին մարտահրավերն է, որ սպասվում է Ադրբեջանի նախագահին առաջիկայում:

Եթե նա չի կարող կրկնել դա, ապա կարելի է պատկերացնել, թե ինչպիսին կարող են լինել խնդիրները մյուս դեպքերում: Ըստ երեւույթին, դրանց պատրաստվելով, որ Ադրբեջանի նախագահը գնում է խորհրդարանի լուծարման եւ թերեւս նախապատրաստում իշխանության փոխանցումը տիկնոջը: Եթե դա իհարկե նախապատրասում է Ալիեւը եւ ոչ թե Ալիեւան եւ Փաշաեւների կլանը, որոնք չեն ուզում դառնալ Ալիեւի փակուղու զոհը:

Համենայն դեպս, Ադրբեջանի նախագահի Սանկտ-Պետերբուրգ մեկնելուց առաջ առաջին պաշտոնական այցով Մոսկվա մեկնեց եւ Պուտինի հանդիպմանն ու շքանշանին արժանացավ Մեհրիբան Ալիեւան, ինչից հետո էլ Բաքվում լուծարվեց խորհրդարանը:

Արդյոք Ադրբեջանի նախագահին այլեւս մնացել է ընթրիքի ձեւաչափը, այն կարեւորագույն հարցում, որ նրա իշխանության համար ունեցել է Արցախի հարցը, որովհետեւ ճաշն այդ հարցում Ալիեւն արդեն կերել է, ընդ որում առաջինով ու երկրորդով՝ ապրիլյան քառօրյայով եւ թավշյա հեղափոխությամբ:

 
 
 

Comentários


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page