top of page
Search

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ աղմուկ հանած «ՀուԶանք ու Զանգ»

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Nov 5, 2019
  • 1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձ կատարեց նաև աղմուկ հանած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը.

«Այժմ Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որ լուսանցքում մնացած որոշ մարդիկ նրանց, ովքեր քառակուսուց դուրս են գալիս, համարում են սատանիստներ: Իսկ մեկը կբացատրի՝ ի՞նչն է սատանիզմը: Դուք տեղյա՞կ եք, որ Հայաստանում կան նաև հեթանոսներ, անգամ հարսանիքներ են անում հեթանոսական ծեսով, հիմա ի՞նչ անենք, խարո՞ւյկ բարձրացնենք էդ մարդկանց: Նեկայացումները գրաքննելով՝ մենք կամաց-կամազ կհասնենք ինկվիզիցիայի, խարույկների վրա կվառենք նրանց, ովքեր մեր պատկերացումների մեջ չեն տեղավորվում: Այսօր Չարենց եք մեջբերում, գիտեք, թե Չարենցը միայն «Ես իմ անուշ Հայաստանի՞»-ն է գրել, նրա բազում գործեր խորհրդային չափորոշիչներից դուրս են եղել, արգելվել են, հիմա այրե՞նք նրա գործերը: Թե՞ գծենք մեր Չարենցի սահմաններն ու ասենք՝ սրանից դուրս ով Չարենցի մասին մտածեց, սատանայապաշտ է: Ես կարծում եմ, որ Հայաստանում պետք է միտքը աշխատի և դրա համար չպետք է լինեն կաղապարներ: Ժամանակին Ջորդանո Բրունոյին այրել են այլ մտածելակերպ ունենալու համար: Հիմա եթե մարդկության պատմության էդ փուլում մենք պետականություն չենք ունեցել, խարույկներ չենք հանել, նո՞ր պիտի խարույկներ բարձրացնենք: Ու սա չի վերաբերում միայն մշակույթին՝ բազմակարծություն պիտի լինի բոլոր ոլորտներում»:

 
 
 

Commenti


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page