top of page
Search

Նավթի համաշխարհային գները կտրուկ անկում են ապրել

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Mar 9, 2020
  • 1 min read

Նավթի համաշխարհային գներն արագացրել են անկումը: Brent մակնիշի նավթի մայիսյան ֆյուչերսի արժեքը Լոնդոնի ICE բորսայում սակարկությունների ընթացքում ընկել Է 42,6 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 31,74 դոլար: Այդ մասին վկայում են սակարկությունների տվյալները Երեւանի ժամանակով 08:31-ի դրությամբ: WtI մակնիշի նավթի ապրիլյան ֆյուչերսի արժեքն ընկել Է 48,9 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 27,72 դոլար՝ թարմացնելով 2016 թվականի փետրվարի նվազագույն ցուցանիշը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Bloomberg գործակալությունը, նավթային ֆյուչերսների ներկայիս անկումն ամենազգալին Է դարձել 1991 թվականից ի վեր, երբ ավարտվեց պատերազմը Պարսից ծոցում: Նավթի գնանշումները փլուզվել են այն նորությունների ֆոնին, որ ՕՊԷՔ+-ի մասնակիցները մարտի 6-ին չկարողացան երկարացնել նավթի արդյունահանումը նվազեցնելու պայմանավորվածությունը: Մասնավորապես, Ռուսաստանն առաջարկում Էր պահպանել գոյություն ունեցող պայմանները, իսկ Սաուդյան Արաբիան՝ լրացուցիչ կրճատել նավթի արդյունահանումը:

Արդյունքում ապրիլի 1-ից արդյունահանումը սահմանափակելու պարտավորություն չի ունենա ոչ մի երկիր: Goldman Sachs բանկի գնահատմամբ՝ նավթաշուկայում տիրող խուճապի պայմաններում վառելիքի արժեքն այժմ կարող Է ընկնել բարելի դիմաց մինչեւ 20 դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page